«Սա ի՞նչ ձեռառնելիք է». Արթուր Սաքունց
![]() Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի միամիտ հարց. եթե զինված ուժերի համար մեծ հեղինակություն ունեցող գեներալների, սպաների նկատմամբ քրեական գործերի հարուցումը կամ զինված ուժերի՝ քաղաքական նպատակներով ներգրավելու մասին քննարկումները բացասական ազդեցություն են ունենում զինված ուժերի տրամադարության վրա, ապա այդ ամենի բացակայությունը, որն է կոռուպցիոն հանցագործությունների կոծկումն ու անպատժելիությունը չեն ազդել կամ չեն ազդում... Թե հենց բանակում բարեխիղճ ծառայող հազարավոր սպաները, զինծառայողները չեն տեսնում, չեն հասկանում, թե իրենց բարեխղճությանը զուգահեռ ովքեր են իրենց բացարձակ անպատիժ զգում, պահում, և այդքանով հանդերձ ունենում ավելի մեծ պաշտոնական առաջընթաց քան իրենք, ունենում ավելի մեծ սոցիալական ու ֆինանսական ապահովություն քան իրենք ու ըստ Ձեզ հենց այդ կոծկումները չեն ազդում զինված ուժերի տրամադրության վրա... Սա ինչ ձեռառնելիք է, սա ինչ երևույթների և իրողությունների բուն էության աղճատում է, ու կեղծ մտահոգություն... Օրենքի առջև հավասար պատասխանատվության իրագործումը, սոցիալական արդարության ապահովումն է զինված ուժերում տրամադրությունների և վստահության երաշխիքը, ոչ թե այդ երկու սկզբունքները խախտող գործոնների քողարկումը, և այդ սկզբունքները խախտողների անպատժելի մնալն ու որևէ պատասխանատվություն չկրելը....»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
