Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Իսպանական ակումբը որակազրկվել է երեք տարով

312
Երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ., 00:40
Իսպանական ակումբը որակազրկվել է երեք տարով

Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ռեուս» ակումբը որակազրկվել է երեք տարով՝ ակումբի ֆուտբոլիստների պարտքերը չվճարելու համար։ Բացի այդ ակումբը տուգանվել է 250 հազար եվրոյով։

Նշենք, որ ակումբն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման՝ վաստակելով 21 միավոր։ Որակազրկման արդյունքում բոլոր խաղերում «Ռեուս»-ին տեխնիկական պարտություն կգրանցվի։