Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ջիբրալթարի մրցաշար․ Արոնյանն ընթանում է 12-րդ հորիզոնականում

233
Կիրակի, 27 հունվարի, 2019 թ., 16:05
Ջիբրալթարի մրցաշար․ Արոնյանն ընթանում է 12-րդ հորիզոնականում

Ջիբրալթարում շարունակվում է «Tradewise Chess Festival» շախմատի փառատոնը, որի գլխավոր մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը: 5-րդ տուրում Արոնյանը սևերով հաղթանակի հասավ արգենտինացի Ֆերնանդո Պերելտայի նկատմամբ՝ 57-րդ քայլին։ Մելքումյանը 27-րդ քայլին սպիտակներով հաղթեց մոնղոլ մրցակցին։ Դանիելյանն այսօր զույգ չուներ և հանգստացավ՝ ստանալով կես միավոր։

Այսպիսով, Արոնյանը 5 տուրից հետո 4 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում, իսկ Մելքումյանը 3,5 միավորով՝ 40-րդ։