Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Արսեն Ջուլֆալակյանը հայտարարություն է տարածել

263
Շաբաթ, 26 հունվարի, 2019 թ., 12:20
Արսեն Ջուլֆալակյանը հայտարարություն է տարածել

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ ընտրվել եմ Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտի Հոգաբարձուների Խորհուրդի Նախագահ։ Ընտրվել եմ միաձայն, ինչն,իհարկե,անչափ հաճելի է,բայց և միևնույն ժամանակ՝ էլ ավելի պարտավորեցնող։
Աշխատանքի ընթացքում պատրաստ եմ համագործակցության ադեկվատ,շահագրգիռ,բնագավառի հանդեպ սրտացավ բոլոր կողմերի հետ։ Գլխավոր նպատակն է՝ ԲՈՒՀ-ի ունեցած խնդիրների որակյալ և համակարգային լուծումը, ինչպես նաև զարգացման շարունակական ընթացքի ապահովումը։

Եվ մի կարևոր հայտարարություն էլ պատգամավորական գործունեությանս հետ կապված։
Ներգրավված եմ «Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի,սփյուռքի և երիտասարդության» հարցերի մշտական հանձնաժողովում։ Չսահմանափակելով պատգամավորի գործունեության շրջանակները՝ այնուամենայնիվ դա իրենից ենթադրում է
հատկապես վերոնշյալ բնագավառների հանդեպ առավել հատուկ ուշադրություն։ Ուստի,հետաքրքիր առաջարկներով և հարցերով կարող եք անկաշկանդ դիմել»։