Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Մեսսին Սալայի շուրջ կոչ է տարածել

474
Ուրբաթ, 25 հունվարի, 2019 թ., 19:35
Մեսսին Սալայի շուրջ կոչ է տարածել

Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին Նանտից Քարդիֆ ուղևորվող արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի ինքնաթիռի որոնողական աշխատանքները շարունակելու կոչ է տարածել:

«Դեռևս փրկության հնարավորությունները պահպանվում են: Քանի դեռ հույս կա, պետք է անպայման շարունակել որոնողական աշխատանքները: Իմ զորակցությունն եմ հայտնում Սալայի ընտանիքին և ընկերներին»,- գրել է Մեսսին ինստագրամյան իր էջում։