«Հույս ունեմ, որ 1 տարի անց ԵԱՏՄ-ն առավել համախմբված ու արդյունավետ կգործի». Նիկոլ Փաշինյան
![]() Արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գրասենյակում: Նախագահությունն այս կազմակերպությունում 2019-ին փոխանցվում է Հայաստանին: ՀՀ վարչապետը, մասնավորապես, ասել է. «Անցած տարիների ընթացքում միությունն ապացուցեց իր կայացված լինելը. տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, ուստի անդամ երկրները պետք է առավելագույն ջանք ներդնեն ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակության ու ակտիվացման համար: Առաջնահերթություններից առաջինն էներգետիկայի ոլորտն է, որը հիմքն է հավասար տնտեսական մրցակցության ապահովման համար։ Պետք է ակտիվ աշխատել այն ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք ուղղված են նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաների, ինչպես նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանը»: Փաշինյանն իր ելույթում հույս է հայտնել, որ մեկ տարի անց ԵԱՏՄ-ն ավելի կոնսոլիդացված ու արդյունավետ է լինելու և ծառայելու է պետությունների տնտեսությունների շահերին: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
