Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Վթարի հետևանքով տուժածների շրջանում հայազգի քաղաքացիներ չեն եղել». ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

405
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 14:30
«Վթարի հետևանքով տուժածների շրջանում հայազգի քաղաքացիներ չեն եղել». ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՌԴ ԱԻՆ-ից դեսպանությանը տրամադրված տեղեկատվության համաձայն, Վորոնեժի մարզում ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի և «Setra» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

ՌԴ ԱԻՆ-ը հստակեցրել է, որ վթարի ենթարկված «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը չի եղել ՀՀ պետհամարանիշով։

Վթարի հետևանքով տուժածների շրջանում հայազգի քաղաքացիներ չեն եղել։