Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են արագ շախմատի Հայաստանի չեմպիոնն ու մրցանակակիրները

336
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 14:00
Հայտնի են արագ շախմատի Հայաստանի չեմպիոնն ու մրցանակակիրները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի Հայաստանի 2019 թվականի առաջնությունը: Մրցաշարին մասնակցեցին այս պահին Հայաստանում գտնվող բոլոր ուժեղագույն շախմատիստները: Մրցաշարի մասնակիցների թվում էր 15 գրոսմայստեր և 11 միջազգային վարպետ: Ընդհանուր առմամբ 65 մասնակիցներից 39 կրում էին միջազգային կոչումներ: Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված առաջնությունում փայլուն ելույթ ունեցան Աշոտ Անաստասյանի սաները. 9 հնարավորից վաստակելով 7.5 միավորով՝ մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը: 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Շանթ Սարգսյանը: 6.5 միավորով Արամ Հակոբյանը դարձավ երրորդը: Մրցաշարում հիանալի հանդես եկավ Աշոտ Անաստասյանի ևս մեկ սան՝ 15-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, ով 6.5 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը: Հատուկ մրցանակի արժանացավ մինչև 16 տարեկանների շախմատիստների մեջ երկրորդ լավագույն արդյունք ցույց տված 13-ամյա Արսեն Դավթյանը: