Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Սալան կանխազգացել է ինքնաթիռի կործանումը

259
Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 11:45
Սալան կանխազգացել է ինքնաթիռի կործանումը

«Նանտ»-ից «Քարդիֆ» տեղափոխված հարձակվող Էմիլիանո Սալան, ում տեղափոխող ինքնաթիռն անհետանացել է, մինչ թռիչքը ձայնային հաղորդագրություն է ուղարկել հարազատներին՝ բողոքելով ինքնաթիռից:
«Ողջույն, ինչպե՞ս եք: Հիմա մեկնում եմ ինքնաթիռով, որը, կարծես թե, շուտով կկործանվի: Տեսնենք՝ ամեն ինչ ինչպես կդասավորվի: Եթե մեկուկես ժամից նորություն չլինի, ապա չգիտեմ, կարիք կլինի արդյոք աշխատակիցներ ուղարկել՝ ինձ փնտրելու համար: Աստված իմ, սարսափած եմ»,- նշել է Սալան: