«Շարունակում ենք աղոթել և սպասել լավ լուրերի». անհետացել է ֆուտբոլիստին տեղափոխող ինքնաթիռը
Նանտից Քարդիֆ մեկնելու ճանապարհին անհետացել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Ինքնաթիռն անհետացել է երկուշաբթի երեկոյան։ Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացվում են ուղղաթիռներով ու մոտորանավակներով, սակայն արդյունքներ չկան։ Գերնսի կղզու ոստիկանությունը հայտարարել է, որ ինքնաթիռը հարկադրված վայրէջք է խնդրել՝ մոտ 1500 մետր բարձրության վրա, սակայն մոտ 700 մետր բարձրության վրա ինքնաթիռի հետ կապը կորել է։ Ակումբի նորեկի անհետացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տվել: «Մենք շոկի մեջ ենք՝ ինքնաթիռի անհետացման լուրից հետո: Մենք Էմիլիանոյին երեկ երեկոյան էինք սպասում Քարդիֆում, այսօր նա պետք է թիմի հետ առաջին մարզումն անցկացներ: Մենք խիստ անհանգստացած ենք։ Ակումբի բոլոր մարզիչները, ֆուտբոլիստները և ներկայացուցիչները մտքերով Էմիլիանոյի և օդաչուի հետ են: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին՝ այս դժվար պահին մեզ ցուցաբերած աջակցության համար: Շարունակում ենք աղոթել և սպասել լավ լուրերի»,- նշված է «Քարդիֆ»-ի պաշտոնական հայտարարության մեջ։ |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13024.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16420.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17420.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00