Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պաշտոնական․ Բոատենգը՝ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ

200
Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ., 12:20
Պաշտոնական․ Բոատենգը՝ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ

Կատալոնական «Բարսելոնա»-ն վարձավճարով է վերցրել «Սասուոլո»-ի գանացի կիսապաշտպան Քևին Պրինս Բոատենգին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Պայմանագրի համաձայն՝ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնացիները կարող են գնել Բոատենգի տրանսֆերը՝ 8 մլն եվրոյով:

Նշենք, որ այս մրցաշրջանում Բոատենգը «Սասուոլո»-ի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: