Հայտնի է Գոռ Երիցյանի և Վահե Սարուխանյանի մենամարտերի օրը
![]() Փետրվարի 9-ին Սոչիում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգան նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը: WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Երիցյանի մրցակցի անունը դեռևս հաստատված չէ: Վահե Սարուխանյանն, ով պրոֆեսինալ ռինգում տոնել է 19 հաղթանակ, իր առաջին մենամարտը կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկությունում, որին կմասնակցեն թեթև քաշային կարգում Ռուսաստանի ուժեղագույն 8 բռնցքամարտիկները: Մրցաշարի առաջին մենամարտում Սարուխանյանի մրցակիցը կլինի Պավել Մալիկովը: ՌԴ նախագահի անվան գավաթի խաղարկությունում բացարձակ հաղթող կճանաչվի այն բռնցքամարտիկը, ով հաղթանակ կտոնի 3 մենամարտերում: Նշենք, որ Վահե Սարուխանյանն այս օրերին գտնվում է Երևանում և առաջիկա մենամարտին նախապատրաստվում է մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
