Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Սերենա Ուիլյամսն սկսել է հայերեն սովորել

311
Երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ., 23:30
Սերենա Ուիլյամսն սկսել է հայերեն սովորել

Աշխարհի նախկին առաջին ռակետ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով ամուսնացած է հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ, նշել է, որ սկսել է հայերեն սովորել:
«Ամեն օր չէ․ դանդաղ տեմպերով եմ սովորում, երբ ժամանակ կա: Երեկ Ալեքսիսը պատմել է ինձ հայերի, մշակույթի մասին։ Դա հետաքրքիր էր և հաճելի։ Ամուսնուս և դստերս միջոցով ինձ պատվավոր հայ եմ զգում։ Ինձնով հպարտանում են բոլոր հայերը, ում հետ ես շփվել եմ։ Շատ լավ է քեզ համար նոր մշակույթ բացահայտելը»,- նշել է Ուիլյամսը։