Ռուս գեղասահորդուհին հայտարարել է, որ կայուն մրցելույթների համար պետք է դոպինգ ընդունել (տեսանյութ)
![]() 13-ամյա ռուս գեղասահորդուհի Անաստասիա Շաբոտովան, ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանելով երկրպագուների հարցերին, նշել է, որ կայուն մրցելույթների համար անհրաժեշտ է դոպինգ ընդունել։ «Ինչպե՞ս կայուն մրցելույթներ ցուցադրել։ Շատ դոպինգ ես ընդունում և կայուն ես հանդես գալիս։ Ահա և վերջ։ Միայն թե պետք է ճիշտ դոպինգ խմել։ «Խռուստալնի»-ում խմում են թե ո՞չ։ Իհարկե խմում են»,- նշել է Անաստասիան։ Նշենք, որ «Խրուստալնի» մարզահամալիրի սաներ են եղել օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Յուլիյա Լիպնիցկայան, փոխչեմպիոնուհի Եվգենիա Մեդվեդևան։ Ներկայումս մարզադպրոցի սան են հանդիսանում օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Ալինա Զագիտովան և այլ խոստումնալից մարզիկներ։ Նշենք նաև, որ Շաբատովան գեղասահքով է զբաղվում «Սնեժնիե բարսի» մարզադպրոցում։ Ավելի ուշ գեղասահորդուհու մայրը նշել է, որ դուստրը չի հասկանում, թե ինչ է դոպինգը և նրա խոսքերին պետք չէ լուրջ վերաբերվել։
|

«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
11113:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
556Երեկ, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
24515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
21014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
20414.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20512.11.2026, 23:24
