Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանես»-ի մարզմանը

274
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 12:40
Հայաստանի հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանես»-ի մարզմանը

Մադրիդում գտնվելու հերթական օրվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևեցին «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո հնարավորություն ունեցան զրուցելու և մտքեր փոխանակելու «Լեգանես»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյի հետ։ Արգենտինացի մասնագետը մեծ պատրաստակամությամբ պատասխանեց մեր մարզիչների հուզող բոլոր հարցերին և ներկայացրեց իր թիմի մարզումային գործընթացի առանձնահատկությունները։ Պելեգրինոն նաև ընդգծեց մարզչական լավ կրթություն ստանալու կարևորությունը՝ նշելով, որ առանց դրա այսօր հնարավոր չէ հաջողության հասնել ֆուտբոլում։

Այսօր երեկոյան մեր մարզիչները ներկա կգտնվեն Իսպանիայի առաջնության «Ռեալ»-«Սևիլիա» հանդիպմանը։