Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Անկեղծ ասած՝ ես հիմար էի». Մարադոնա

328
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 13:30
«Անկեղծ ասած՝ ես հիմար էի». Մարադոնա

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան խոսել է իր 28-ամյա ընկերուհուց՝ Ռոսիո Օլիվոյից բաժամվելու և վերջինիս դատի տալու մասին։

«Ես կնոջը հարվածող տղամարդկանցից չեմ, բայց մեծ հաճույքով կպոկեի նրա գլուխը: Նա խախտել է կնքված պայմանագիրը՝ լրագրողների հետ շփման վերաբերյալ: Իսկ հիմա իր հանգիստն անցկացնում է իմ փողերով: Անկեղծ ասած՝ ես հիմար էի: Նա այլևս իմ կյանքում գոյություն չունի: Տունը, որը ես նվիրել եմ նրա ընտանիքին, ինձ է պատկանում: Ես պատրաստվում եմ այն պահպանել: Ես Ձմեռ Պապ չեմ, որ նվիրեմ մարդկանց այն, ինչ նրանք են ցանկանում: Ես աշխատում եմ, ինչպես մյուս մարդիկ այս աշխարհում»,- նշել է 58-ամյա Մարադոնան։