Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մեկնարկում են ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունները

285
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 11:55
Մեկնարկում են ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունները

Ծաղկաձորում մեկնարկում են ձյան վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց առաջնությունները, որոնց մասնակցում է տղամարդկանց 12 և կանանց 8 թիմ։ Տղամարդկանց պայքարին մասնակցում է նաև Վրաստանը ներկայացնող 1 թիմ: Տղամարդիկ մրցելու են օլիմպիական համակարգով, իսկ կանանց պայքարը ծավալվելու է 2 ենթախմբերում:

Մրցաշարը կանցկացվի նոր կանոնակարգով: Խաղադաշտում միմյանց դեմ կպայքարեն ոչ թե երկուական, ինչպես նախկինում, այլ երեքական մրցակիցներ՝ մեկական պահեստայինով:

Առաջնության լավագույն խաղացողներից կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի ձյան վոլեյբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնությանը: