Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են Եվրոպայի առաջնությանը մեկնող մեր գեղասահորդների անունները

362
Երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ., 14:55
Հայտնի են Եվրոպայի առաջնությանը մեկնող մեր գեղասահորդների անունները

Հունվարի 21-ից 27-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք գեղասահքի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 2 մարզիկ։ Այսպես, Հայաստանը ստուգատեսին կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը։ Թինա Կարապետյանը բաց կթողնի առաջնությունը, քանի որ դեռ չի գտել զուգընկեր։