«Թրամփն Էրդողանին խնդրել է վատ չվերաբերվել քրդերին». Սպիտակ տուն
![]() Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որի ընթացքում Թուրքիային խնդրել է վատ չվերաբերվել քրդերին, փոխանցում է ТАСС-ը: «Նախագահ Թրամփը ցանկություն է հայտնել համատեղ աշխատել, որպեսզի լուծվեն Թուրքիայի մտահոգությունները՝ կապված Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության խնդիրների հետ: Ընդ որում նախագահն ընդգծել է, որ Թուրքիան չպետք է վատ վերաբերվի քրդերին, որոնց հետ ԱՄՆ-ն պայքարում էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ»,- ասվում է ԱՄՆ նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի ղեկավարն այսօր Սիրիայի հարցով հանդիպում կանցկացնի իր թուրք գործընկերոջ հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, ԱՄՆ նախագահը սպառնացել էր տնտեսապես ոչնչացնել Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել Սիրիայի քրդերի վրա: Անկարան պատասխանել էր այդ սպառնալիքներին: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
