Երևան`   -1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.

Հայտնի են շախմատի Հայաստանի առաջնության 2-րդ տուրի պարտիաների արդյունքները

136
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 13:05
Հայտնի են շախմատի Հայաստանի առաջնության 2-րդ տուրի պարտիաների արդյունքները

Երեկ տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունների երկրորդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարում վստահ խաղ է ցուցադրում Տիգրան Պետրոսյանը, ով երկրորդ տուրում, ինչպես և առաջինում, առանց լուրջ դիմադրության կարողացավ հաղթանակ տոնել Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ: Առաջին տուրում հաղթանակներ տոնած Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը կարճատև պայքարից հետո համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի: Մեկնարկային տուրում պարտություն կրած գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց Արամ Հակոբյանի նկատմամբ: Առաջնությունը պարտությունով մեկնարկած Սամվել Տեր-Սահակյանը ևս հաղթանակ տոնեց. նրա մրցակիցն էր Մանուէլ Պետրոսյանը: Տիգրան Հարությունյան - Շանթ Սարգսյան պարտիան ավարտվեց հաշտությամբ:
Այսպիսով, երկրորդ տուրից հետո 2 միավոր վաստակած Տիգրան Պետրոսյանը սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանն առաջատարին զիջում են կեսական միավոր և կիսում 2-3-րդ հորիզոնականները:
Կանանց մրցաշարի 2-րդ տուրի կենտրոնական պարտիայում Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեց Սուսաննա Գաբոյանի նկատմամբ և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: Գործող չեմպիոն Մարիա Կուրսովան անակնկալ պարտություն կրեց Արփինե Գրիգորյանից: Մարիամ Ավետիսյանը հաղթեց Մարիամ Մկրտչյանին, իսկ Աննա Խաչատրյան - Սիրանուշ Ղուկասյան և Անահիտ Մկրտչյան - Աստղիկ Հակոբյան պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ:
Կանանց մրցաշարում առաջատարն է 2 միավոր վաստակած Մարիա Գևորգյանը: Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Խաչատրյանը և Անահիտ Մկրտչյանը 1.5-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները: