Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի

72
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 12:45
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի

Այսօր՝ հունվարի 14-ին, մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մեկօրյա մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահ

Դեյվիդ Ռիկարդո Չավես, «Խրիստոս», ԱՄՆ

Ֆուտբոլիստներ

Գարեգին Մաշումյան, «Լեո»

Սարո Գալստյան, «Լեո»

Հակոբ Ուզունյան, «Լեո»

Սարո Մարդանյան, «Լեո»

Էդվարդ Մկրտչյան, «Լեո»

Գոռ Սարգսյան, «Լեո»

Խաչատուր Միքայելյան, «Լեո»

Անդրանիկ Կարապետյան, «Լեո»

Սարգիս Նասիբյան, «Արմենիա Թրավել»

Գուրգեն Ավետիսյան, «Արմենիա Թրավել»

Էդգար Կիրակոսյան, «Արմենիա Թրավել»

Տիգրան Վարդանյան, «Շիրակ»

Սարգիս Մարգարյան, «Բորիսով 900» (Բելառուս)

Հունվարի 15-ին մեր հավաքականը կմեկնի Լիբանան և կհանգրվանի Բեյրութի «Նապոլեոն» հյուրանոցում: Արդեն Լիբանանում հավաքականին կմիանա Բեյրութի «Ռասինգ» ակումբի դարպասապահ Սարգիս Ասկաջյանը: Հունվարի 16-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի «Զուկ Մոսբե» ակումբի, իսկ հունվարի 17-ին՝ ՍԺՀ (Սենտ-Ժոզեֆի համալսարան) Սպորտս 1875 ակումբի հետ: Այս հանդիպումները շատ կարևոր են Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մրցակցային ձևաչափով պատրաստվելու տեսանկյունից: