Թրամփը սպառնացել է կործանել Թուրքիան
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսական միջոցներով կործանել Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել Սիրիայի քրդերի վրա: «Սկսում ենք Սիրիայից զորքերի՝ վաղուց հասունացած դուրսբերումն ու միաժամանակ տարբեր կետերից ուժգին հարվածներ ենք հասցնում այն ամենին, ինչ մնացել է ԴԱԻՇ-ի խալիֆայությունից: Կրկին հարձակում կգործենք այնտեղ, որտեղ կվերաձևավորվի ԴԱԻՇ-ը: Տնտեսապես կկործանենք Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել քրդերի վրա»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը: Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ «քրդերը սադրեն Թուրքիային»: «Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան ԴԱԻՇ-ի ոչնչացման հարցում ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքականությունից ամենախոշոր օգտվողներն են: Մենք ևս կշահենք դրանից, ժամանակն է, որպեսզի մեր զորքերը տուն վերադառնան: Դադարեցնենք անվերջ պատերազմները»,- ասվում է Թրամփի տարածած հաղորդագրության մեջ:
|

«Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»․ Գառնիկ Դանիելյան
137Երեկ, 15:54
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2027թ. բյուջեի նախնական քննարկումները (տեսանյութ)
125Երեկ, 10:00
«Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք»․ ՊԵԿ
14303.11.2026, 10:30
2027թ. բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են (տեսանյութ)
13503.11.2026, 10:00
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
15703.11.2026, 09:06
«Յուրաքանչյուր ռազմավարական որոշում կարող է ունենալ տասնամյակներով զգացվող հետևանքներ». Մհեր Մելքոնյան
18403.11.2026, 00:42
