Երևան`   -1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.

Մեսսին պատմական ռեկորդ է սահմանել

163
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 00:00
Մեսսին պատմական ռեկորդ է սահմանել

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Էյբար»-ի դեմ խաղում դառնալով իր թիմի երկրորդ գոլի հեղինակը, պատմական ռեկորդ է սահմանել: Նա Լա լիգայում անցկացրած 435-րդ խաղում խփել է իր 400-րդ գոլը։ Պատմության մեջ ոչ մի ֆուտբոլիստ նման արդյունքի չի հասել։

Գոլերի թվով 2-րդ հորիզոնականում է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Լա լիգայում անցկացրած 292 խաղում դարձել է 311 գոլի հեղինակ: Լավագույն եռյակը եզրափակում է Տելմո Սարան է, ով Բիլբաոյի «Աթլետիկ»-ի կազմում անցկացրախ 277 խաղում դարձել է 251 գոլի հեղինակ: