Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 20 հունվարի, 2019 թ.

Բուֆոնը՝ մարզական կարիերան ավարտել-չավարտելու մասին

155
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 16:05
Բուֆոնը՝ մարզական կարիերան ավարտել-չավարտելու մասին

ՊՍԺ-ի իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է առաջիկա ծրագրերի մասին՝ նշելով, թե երբ է ավարտելու մարզական կարիերան։

«Եթե ՊՍԺ-ն համաձայն լինի, հույս ունեմ խաղալ առնվազն ևս մեկ տարի: Ես 40-ն անց տարօրինակ մարդ եմ, ով կարծում է, որ դեռ 20 տարեկան է, իսկ ամբիցիաներս ավելի բարձր են, քան տղաների մոտ»,- նշել է Բուֆոնը։

Նշենք, որ այս մրցաշրջանում Բուֆոնը մասնակցել է ՊՍԺ-ի 8 հանդիպման՝ բաց թողնելով 4 գնդակ և կատարելով 22 սեյվ: