Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

«Արարատ-Արմենիա»-ն սերբ ֆուտբոլիստ է ձեռք բերել

176
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 11:50
«Արարատ-Արմենիա»-ն սերբ ֆուտբոլիստ է ձեռք բերել

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 24-ամյա սերբ դարպասապահ Ստեֆան Չուպիչը: Չուպիչը հանդես է եկել սերբական «Նովի Սադ», «Բեոգրադ», «Դինամո Պանցևո», նորվեգակական «Սարփսբորգ 08» և մի շարք այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Վոժդովաց» ակումբի անդամ: Եղել է Սերբիայի տարբեր տարիքային հավաքականների անդամ՝ մասնավորապես հանդես է եկել մինչև 19, 21 և 23 տարեկանների հավաքականներում: Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն: