Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 23 մարտի, 2019 թ.

Երևանում կկայանա Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարը

176
Ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ., 16:20
Երևանում կկայանա Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարը

Հունվարի 22-23-ին Երևանում՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դահլիճում կկայանա շախմատի Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված մրցաշարը։ Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատային կանոնների: Հունվարի 22-ին տեղի կունենան 1-5-րդ տուրերը, իսկ 22-ին՝ 6-9-րդ: Ժամակարգը՝ յուրաքանչյուրին պարտիայի համար տրվում է 15 րոպե՝ 10 վայրկյան քայլի համար հավելումով: Մրցանակային հիմնադրամը կկազմի 2 մլն դրամ, որը կբաշխվի 10 տեղերի մեջ: Հավասար միավորների դեպքում մրցանակները կբաշխվեն համաձայն լրացուցիչ ցուցանիշների:

Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է համապատասխանաբար ըստ՝

• հակառակորդների հատված միջին վարկանիշի (հանած ամենացածր վարկանիշ ունեցող մրցակցի վարկանիշը),
անձնական հանդիպման (հանդիպումների) արդյունքի,
հաղթանակների առավելագույն թվի:
• եթե հավասարությունը պահպանվի, ապա
ա/ 1-ին տեղի համար կանցկացվի երկու պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցամարտ 5 րոպե՝ 3 վայրկյան քայլի համար ժամակարգով: Ոչ-ոքիի դեպքում, նոր վիճակահանությունից հետո, մրցամարտը կշարունակվի նույն ժամակարգով մինչև առաջին հաղթանակը: Այդ դեպքում գույների հերթականությունը կփոխվի յուրաքանչյուր զույգ պարտիայից հետո:

բ/ մնացած տեղերի համար մրցանակները կկիսվեն հավասարաչափ: