Աննա Սարգսյանն ընթանում է Մարգարյանի հուշամրցաշարի առաջին հորիզոնականում
557
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 15:00
![]() Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Մարգարյանի հուշամրցաշարը, որին մասնակցում է 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ, 2 ՖԻԴԵ-ի վարպետ և 1 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: Շրջանային մրցաշարի մասնակիցների թվում է նաև Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան: Խաղացված 2 տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, ով 2 տուրերում տոնել է 2 հաղթանակ: Առաջատարից կեսական միավորով հետ են մնում 4 շախմատիստ՝ գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետ Կլեմենտիյ Սիչովը և ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը: Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
