«Թուրքիան ռազմական գործողություններ կսկսի Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի որոշմանը». Չավուշօղլու
3557
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 14:40
![]() Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները կախված չեն ամերիկյան զորքերի դուրսբերումից: Այս մասին, Anadolu-ի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Եփրատի հյուսիսային ափին PKK/YPG ահաբեկչական խմբավորումների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները կախված չեն Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան կսկսի քրդերի դեմ հարձակումն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը ձգձգի Սիրիայից իր զորքերի դուրսբերումը: «Եթե դա տեղի ունենա և անհեթեթ արդարացումներ արվեն, ապա Թուրքիան կոչնչացնի քրդերին»,- հավելել է նա: Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հրաժարվել էին հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
