Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է 2018-ի լավագույն մարտիկը

256
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 01:00
Հայտնի է 2018-ի լավագույն մարտիկը

UFC-ն հայտարարել է 2018-ի լավագույն մարտիկի անունը։ Լավագույնն է ճանաչվել ծանր քաշային Դանիել Կորմյեն, ով 2018-ին երեք մենամարտ է անցկացրել։ 39-ամյա մարտիկը բոլոր երեք մենամարտներն ավարտել է ժամանակից շուտ։ 2018-ին Կորմյեն չեմպիոն է դարձել կիսածանր և ծանր քաշային կարգերում միաժամանակ, սակայն հետո զրկվել է կիսածանր քաշային կարգի գոտուց։ Ողջ կարիերայի ընթացքում մարտիկը 22 հանդիպում է անցկացրել՝ կրելով ընդամենը մեկ պարտություն։ Կորմյեն MMA-ում է 2009 թվականից։