Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Մարգարյանի հուշամրցաշարում

307
Չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ., 16:50
Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Մարգարյանի հուշամրցաշարում

Հայաստանի շախմատի ակադեմիայում երեկ մեկնարկած Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցում է 650 պատանի շախմատիստ։ Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում է 7 մրցաշար՝ 6 շվեյցարական և 1 շրջանային: Շրջանային մրցաշարին մասնակցում է 3 գրոսմայստեր, ինչը հնարավորություն կտա մրցաշարին մասնակցող հայ պատանի շախմատիստներին լրացնել միջազգային գրոսմայստերի նորմա: Պատանեկան մրցաշարերն անցկացվում են 6 տարիքային խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14, 18 տարեկաններ և մինչև 12 տարեկան աղջիկներ։

Շրջանային մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ են տոնել Արթուր Դավթյանը, Արման Միքայելյանը, Լևոն Բաբուջյանը և Աննա Սարգսյանը։ Տիգրան Սարգսյանը պարտություն է կրել։ Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Լևոն Բաբուջյանը։