Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ռուսական ճնշումը սաստկանալու է». Նարինե Դիլբարյան

249
Չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ., 10:30
«Ռուսական ճնշումը սաստկանալու է». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի սթափ բացատրությունը՝ «գազի գինը կբարձրանա, բայց սպառողը դա չի զգա» արտառոց կարգախոսին՝ «Գազպրոմ»-ն իր գերշահույթներից հրաժարվելու գործելակերպ երբևէ չի ցուցաբերել, այսինքն՝ պետությունը պետք է որոշ ժամանակ սուբսիդավորի «Գազպրոմ»-ին, իսկ սուբսիդիան բյուջեից է, բյուջեն էլ մեր՝ ՀՀ քաղաքացիներիս հարկերից է ձևավորվում, այսինքն՝ գնի բարձրացումը կծանրանա մեզ վրա, ռուսական ճնշումը սաստկանալու է»: