Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է Արմեն Ադամյանի նոր ակումբը

299
Չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ., 00:05
Հայտնի է Արմեն Ադամյանի նոր ակումբը

«Ալաշկերտ»-ի մարզչական շտաբը համալրել է Արմեն Ադամյանը: Մրցաշրջանի առաջին հատվածում 51-ամյա մասնագետը գլխավորում էր Վանաձորի «Լոռի»-ն, որին մինչ այդ դուրս էր բերել Բարձրագույն խումբ: Արմեն Ադամյանը «Ալաշկերտ»-ում աշխատելու փորձ արդեն ունի: 2016-ին նա ընդգրկվել էր Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբում:

Փորձառու մարզիչը տարբեր տարիներին աշխատել է նաև Բելառուսի «Դարիդա»-ում, Երևանի «Միկա»-ում, Ուլյանովսկի «Վոլգա»-ում, Սմոլենսկի «Դնեպր»-ում և Պենզայի «Զենիթ»-ում:

Նշենք, որ «Ալաշկերտ»-ն, Արամ Ոսկանյանի գլխավորությամբ, մարզումները կվերսկսի հունվարի 11-ին: