Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասվում...». Էդուարդ Շարմազանով

289
Երեքշաբթի, 08 հունվարի, 2019 թ., 10:20
«Մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասվում...». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մեկնարկեց 2019 թվականի առաջին աշխատանքային շաբաթը, ուր մենք մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով։

1.Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացում,

2.2018 թվականի բյուջեի թերի կատարում կամ կրճատում,

3.Առանց իրական ընդդիմության նոր խորհրդարան,

4.ՀԱՊԿ-ում ՀՀ ի դիրքերի թուլացում ու գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ,

5. Փաշինյանի խոստացած հայ-ռուսական փայլուն հարաբերությունների փոխարեն գազի թանկացում,

Այս շարքը երկար է, բայց կա մեկ լավ լուր...
Վարչապետի պաշտոնակատարն այս ամենը պարտություն չի համարում։

Փաստորե'ն, մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասվում....»: