Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Շումախերի պատվին հավելված է թողարկվել

436
Հինգշաբթի, 03 հունվարի, 2019 թ., 17:45
Շումախերի պատվին հավելված է թողարկվել

Այսօր՝ Ֆորմուլա 1-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի 50-ամյակի օրը, «Keep Fighting Foundation»-ը հավելված է հրապարակել՝ հնարավորություն տալով վերհիշել լեգենդար ավտոարշավորդի անցած ուղին։ Հավելվածի շնորհանդեսին անդրադարձել է նաև նրա ընտանիքը՝ տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

«Երջանիկ ենք միասին տոնել Միխայելի 50-րդ տարեդարձը։ Ի սրտե շնորհակալ ենք, որ կարող ենք դա միասին անել։ Որպես նվեր նրան և մեզ «Keep Fighting Foundation»-ը վիրտուալ թանգարան է պատրաստել։ Միխայել Շումախերի պաշտոնական հավելվածը մեզ կհիշեցնի նրա հաջողության ուղին։ Հույս ունենք՝ այն ձեզ դուր կգա։ Միխայելը կարող է հպարտ լինել նրա համար, ինչին հասել է, նույնը և մենք։ Այդ պատճառով մենք կհիշենք նրա հաջողությունները Քյոլնում նրա թանգարանով, մամուլում նրա մասին հիշատակումներով և իր բարեգործական աշխատանքով՝ «Keep Fighting Foundation»-ի միջոցով։ Մենք ուզում ենք հիշել նրա հաղթանակները, ռեկորդները և նվաճումները»,- նշված է հայտարարության մեջ։

Շումախերի պատվին հավելված է թողարկվել
Շումախերի պատվին հավելված է թողարկվել
Շումախերի պատվին հավելված է թողարկվել
Շումախերի պատվին հավելված է թողարկվել
Շումախերի պատվին հավելված է թողարկվել
Շումախերի պատվին հավելված է թողարկվել