Այսօր Շումախերի հոբելյանն է
![]() Այսօր Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի հոբելյանն է՝ 50-ամյակը։ Միխայելը ծնվել է 1969 թվականի հունվարի 3-ին՝ գերմանական Հյուրթ Հերմյուլհայմում։ Ավտոարշավների հանդեպ սերը տղայի մոտ եկել է քարտից, որը նրա հայրը՝ Ռոլֆը կառուցել է խոտահնձիչ մեքենայից, երբ ապագա չեմպիոնը 4 տարեկան է եղել։ 6 տարեկանում Շումախերը դարձել է քարտինգ-ակումբի չեմպիոն՝ առաջ անցնելով ավելի ավագ և ավելի փորձառու մրցակիցներից։ 1984-1985 թվականներին Միխայելը դարձել է պատանիների Գերմանիայի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի արծաթե մեդալակիր։ 1990 թվականին Շումախերը դարձել է Ֆորմուլա 3-ի հաղթող։ 1991 թվականի օգոստոսի 25-ին Շումախերն իր նորամուտն է նշել Ֆորմուլա 1-ում՝ մրցաշրջանի արդյունքներով դառնալով 3-րդը։ Առաջին անգամ նա Ֆորմուլա 1-ի չեմպիոն է դարձել 1994-ին։ 2004-ին նա արդեն Ֆորմուլա 1-ի յոթակի հաղթող էր։ 2006 թվականին Շումախերը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ 2009-ի ամռանը, սակայն, «Ֆերարի»-ն հայտարարել է ավտոարշավորդի վերադարձի մասին։ Սակայն թեստերից հետո, ցավոք, զգացնել են տվել հին վնասվածքները, և նա ստիպված է եղել հրաժարվել Ֆորմուլա 1 վերադառնալու մտքից։ 2009-ի դեկտեմբերի 23-ին նա կրկին հայտարարել է մարզական կարիերան վերսկսելու մասին։ Այս անգամ նա սկսել է հանդես գալ «Մերսեդես»-ում։ Թիմում նա հանդես է եկել մինչև 2012 թվականը։ Չնայած մեծ սպորտից հեռանալը, Շումախերը շարունակում էր համագործակցել «Մերսեդես»-ի հետ։ Նա զբաղվում էր նոր ավտոմեքենաների անվտանգության համակարգերի թեստավորմամբ։ Ավտոարշավորդի խոսքով՝ նա միշտ սիրել է քարտինգը և մեծ հաճույքով մարզում է երիտասարդ քարտինգիստներին։ 2013-ին Շումախերը ֆրանսիական Ալպերի Մերիբելի լեռնադահուկային հանգստավայրում ստացել է գլխուղեղի ծանր վնասվածք։ Մի քանի ամիս նա կոմայի մեջ է եղել։ Հիմա նրա վիճակը լավացել է։ Նա բուժում է ստանում Շվեյցարիայի իր առանձնատանը։ Նշվում է նաև, որ ավտոարշավորդը կարող է տեղափոխվել ԱՄՆ՝ Դալլաս՝ բուժումը շարունակելու։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
