Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Բենզինի գինը նվազել է ևս 10 դրամով

495
Չորեքշաբթի, 02 հունվարի, 2019 թ., 22:05
Բենզինի գինը նվազել է ևս 10 դրամով

Տարվա մեկնարկին ևս արձանագրվեց բենզինի գների նվազեցում: Ասում են՝ այսօր Երևանի բենզալցակայաններում դարձյալ բենզինի գնի փոփոխություն է տեղի ունեցել և մեկ լիտրի արժեքը նվազել է ևս 10 դրամով՝ կազմելով 410 դրամ ռեգուլյար տիպի և 430 դրամ՝ պրեմիում տեսակի բենզինի համար: Գնային փոփոխություն է տեղի ունեցել նաև բենզինի սուպեր տեսակի վրա և այն 500 դրամից դարձել է 490 դրամ:

Համաձայն շրջանառվող լուրերի, առաջիկայում ևս գները շարունակելու են նվազել: