Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանի դիրքը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

437
Չորեքշաբթի, 02 հունվարի, 2019 թ., 20:15
Արոնյանի դիրքը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հունվար ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 10-րդն է։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը։

Հունվարի դասակարգման աղյուսակ՝

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2835 միավոր

2․ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2828 միավոր

3. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2817 միավոր

4․ Դին Լիրեն (Չինաստան)՝ 2813 միավոր

5․ Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2783 միավոր

6․ Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա)՝ 2780 միավոր

7․ Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2777 միավոր

8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2773 միավոր

9․ Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 2771 միավոր

10․ Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2767 միավոր

53․ Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2689 միավոր

90․ Հրանտ Մելքումյան (Հայաստան)՝ 2660 միավոր

Նշենք նաև, որ կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 43-րդն է՝ 2427 միավորով, իսկ Լիլիթը 70-րդը՝ 2390 միավորով։