Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Լեգենդար ակումբ տեղափոխվելն ինձ համար արտոնություն է». «Չելսի»-ն նորեկ ունի

366
Չորեքշաբթի, 02 հունվարի, 2019 թ., 18:15
«Լեգենդար ակումբ տեղափոխվելն ինձ համար արտոնություն է». «Չելսի»-ն նորեկ ունի

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Տրանսֆերն արժեցել է է 64 մլն եվրո: Նշենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիա»-ի ակադեմիայում է 2015 թվականից, իսկ 2016 թվականին նորամուտն է նշել Բունդեսլիգայում:

«Ամռանը ես փոխում եմ ակումբային գրանցումս և տեղափոխվում այլ առաջնություն։ Լեգենդար ակումբ տեղափոխվելն ինձ համար արտոնություն է։ Սպասում եմ նորամուտիս։ Հայտնվել եմ մի թիմում, որտեղ հանդես են գալիս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ»,- նշել է Պուլիշիչը։