Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Մեսսին առաջ է անցել Ռոնալդուից

327
Երեքշաբթի, 01 հունվարի, 2019 թ., 15:50
Մեսսին առաջ է անցել Ռոնալդուից

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Եվրոպայի 2018 թվականի լավագույն ռմբարկուներին: Լավագույնն է ճանաչվել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին։ Նա դարձել է 51 գոլի հեղինակ՝ 54 խաղում: Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին և Թուրինի «Յուվենթուս»-ի ներկայիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 53 խաղում խփած 49 գոլով: Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ 56 խաղում խփած 46 գոլով։