Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնուհին

455
Երկուշաբթի, 31 դեկտեմբերի, 2018 թ., 15:20
Հայտնի է կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնուհին

Սանկտ Պետերբուրգում ավարտվեց կանանց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: 17 հնարավորից վաստակելով 13.5 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ դասական շախմատի աշխարհի փոխչեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Լագնոն: 13 միավորով արծաթե մեդալը նվաճեց Իրանը ներկայացնող Սարասադատ Խադեմալսարեհը: Նշենք, որ Խադեմալսարեհը անկասկած արագ և կայծակնային մրցաշարերում ամենահաջող հանդես եկած մասնակիցն է: Իրանը ներկայացնող շախմատիստուհին արծաթե մեդալ էր նվաճել նաև արագ շախմատի մրցաշարում:

Բրոնզե մեդալը նվաճեց 12.5 միավոր վաստակած Չինաստանի ներկայացուցիչ Լեյ Տինցզինը:

Մեր ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը վաստակեց 9.5 (34-րդ հորիզոնական), Էլինա Դանիելյանը՝ 8.5(65-րդ հորիզոնական), Մարիա Գևորգյանը՝ 7 միավոր (95-րդ հորիզոնական):