Արոնյանը մոտ էր աշխարհի առաջնության մեդալ նվաճելուն
368
Կիրակի, 30 դեկտեմբերի, 2018 թ., 23:05
![]() Ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Արագ շախմատի մրցաշարի հարաբերական անհաջողությունից հետո աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ցույց տվեց փայլուն խաղ և 17 միավորով հռչակվեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն: Մրցաշարում հիանալի խաղ ցույց տվեց նաև Լեհաստանի ներկայացուցիչ Յան-Քշիշտոֆ Դուդան, ով ամբողջ մրցաշարի ընթացքում հետապնդում էր չեմպիոնին և վերջում հաղթողին զիջեց միայն կես միավոր և դարձավ փոխչեմպիոն: Հիկարու Նակամուրան 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Դուդայից հետ մնաց 2 միավորով և արժանացավ բրոնզե մեդալի: Նմանատիպ պարգևի Նակամուրան արժանացել էր նաև արագ շախմատի մրցաշարում: Մեդալ նվաճելուն շատ մոտ էր հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով 14 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
