Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ռոնալդուն՝ 2018-ի «Ռեալ»-ի լավագույն ռմբարկու

349
Կիրակի, 30 դեկտեմբերի, 2018 թ., 16:00
Ռոնալդուն՝ 2018-ի «Ռեալ»-ի լավագույն ռմբարկու

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, ով 2018 թվականի ամռանը լքել է Մադրիդի «Ռեալ»-ը, անկախ նրանից, որ կես տարի հանդես չի եկել ակումբի կազմում, ճանաչվել է ակումբի տարվա լավագույն ռմբարկու։ 2018 թվականի ընթացքում նա «Ռեալ»-ի կազմում դարձել է 28 գոլի հեղինակ։ Երկրորդ տեղում է Գարեթ Բեյլը՝ 27 գոլով: Երրորդ հորիզոնականում է Կարիմ Բենզեման՝ 18 գոլով: Նշենք, որ «Յուվենթուս»-ի կազմում Ռոնալդուն դարձել է 15 գոլի հեղինակ։