Միհրան Հարությունյանը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հասցեին
![]() Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն Armenia MMA-ին տված հարցազրույցում մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հասցեին։ «Բարդ իրավիճակ է։ Ինձ գցել են՝ սխալ տեղեկություններ տալով ըմբշամարտի Հայաստանի առաջնության վերաբերյալ։ Ասում էին, որ այն տեղի է ունենալու 2019-ի հունվար-փետրվար ամիսներին, բայց այն տեղի ունեցավ 2018-ի դեկտեմբերին։ Հույս ունեմ, որ ինձ ստուգողական գոտեմարտ կանցկացնեմ Հայաստանի գործող չեմպիոնի հետ։ Հիանալի կլինի, եթե դա տեղի ունենա հանդիսատեսի ներկայությամբ՝ բացօթյա՝ ըմբշամարտը և սպորտը հանրայնացնելու համար, բայց վստահ չեմ, որ ֆեդերացիան կգնա նման քայլի։ Մինչ այդ հանդես կգամ որևէ միջազգային մրցաշարում՝ մրցումային վիճակի գալու համար։ Անկեղծ ասած՝ հնարավորություններս 20/80-ի են, քանի որ ոչ ոք հետաքրքրված չէ ինձնով։ Ոչ ոք չի հասկանում, որ երկու ճակատով աշխատելը շատ բարդ է և որոշ դեպքերում պետք է փոխըմբռնման գնալ։ Ֆեդերացիան և ՀԱՕԿ-ը կարող են օգտագործել իմ կերպարը՝ սպորտը հանրայնացնելու համար, բայց նրանք ունեն իրենց ծրագրերը, և ես դրանց մեջ չկամ։ Ցանկանում եմ նշել նաև, որ ես ցանկանում եմ սպորտային սկզբունքներով պայքարել և պաշտպանել երկրիս պատիվը, այլ ոչ թե աշխատասենյակային խաղերում։ Եվ կարևոր պահ. երկրի բյուջեի համար ես 0 դրամ արժեմ, ի տարբերություն այլ մարզիկների, ովքեր նույնպես ըմբշամարտում ելույթներ չեն ունենում, բայց աշխատավարձ են ստանում։ Կապրենք կտեսնենք»։ Խոսելով Տոկիո-2020 օլիմպիական խաղերի մասին՝ Միհրանը նշել է․ «Պատրաստ եմ այնքան ուժ ներդնել, որքան անհրաժեշտ կլինի այդ խնդիրը լուծելու համար։ Բյուրոկրատիայի դեմ ես չեմ պատրաստվում պայքարել։ Ի վերջո բոլորի նպատակը մեդալ բերելն է, ու եթե մարզիչը չի տոսնում ինձ այն մարզիկների շարքում, ովքեր կարող են մեդալ բերել երկրի համար, ապա պատասխանատվությունը նրա վրա է։ Իհարկե, հետո կարելի է ասել, որ մարզիկը թույլ է, պատրաստ չէ։ Բայց ընդհանուր առմամբ ես ուրախ կլինեի, եթե ինձ հետ բաց երկխոսություն վարեին, ասեին, «Միհրա՛ն, կանես սա ու սա, արի», այլ ոչ թե ես խնդրեմ, որ ինձ հնարավորություն տան ցուցադրել իմ ուժերը։ Ես ցույց եմ տվել ինձ որպես մարզիկ և ուզում եմ վերցնել իմը 2020-ի ստուգատեսին․ այդքանը։ Մի խոսքով, իմ և ֆեդերացիայի նպատակները համընկնում են թղթի վրա, բայց ոչ կյանքում։ Ավելի լավ է ես ավելի շատ ուժ ներդնեմ MMA-ում և այդտեղ ուրախացնեմ հայրենակիցներիս, քան բացատրեմ՝ ինչու ինչ-որ մեկը պետք է կամ չպետք է գնա»,- նշել է Միհրանը։
|

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
