Հայտնի են արագ շախմատի աշխարհի չեմպիոնն ու չեմպիոնուհին
![]() Սանկտ-Պետերբուրգում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: 15 հնարավորից վաստակելով 11 միավոր՝ աշխարհի չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Դանիիլ Դուբովը: Այսօր Մագնուս Կարլսենը նշել էր, որ աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի ընթացքում Դուբովը հանդիսացել է իր մարտավկան: 4 շախմատիստ՝ Շահրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Վլադիսլավ Արտեմևը և Մագնուս Կարլսենը, վաստակեցին 10,5-ական միավոր և կիսեցին 2-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Մամեդյարովը գրավեց 2-րդ հորիզոնականը, Նակամուրան՝ 3-րդ: Մագնուս Կարլսենը դարձավ 5-րդը: Մեր մասնակիցներից հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը, ով վաստակեց 10 միավոր և գրավեց 10-րդ հորիզոնականը: Գաբրիել Սարգսյանը իր ակտիվում գրանցեց 9 միավոր և գրավեց 31-րդ հորիզոնականը: Կանանց պայքարում 12 հնարավորից վաստակելով 10 միավոր՝ արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճեց դասական շախմատի աշխարհի չեմպիոն, Չինաստանի ներկայացուցիչ Ցզյու Վենցզյունը: Հիշեցնենք, որ տարեսկզբին Վենցզյունը դարձել էր կանանց աշխարհի չեմպիոն, իսկ նոյեմբեր ամսին նոկաուտ համակարգով անցկացված աշխարհի առաջնությունում պահպանել էր տիտղոսը: 2 շախմատիստուհի՝ Իրանի ներկայացուցիչ Սարասադատ Խադելմալսարեհը և Ռուսասանը ներկայացնող Ալեքսանդրա Գորյաչկինան, վաստակեցին 9-ական միավոր և կիսեցին 2-3-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Խադեմալսարեհը դարձավ փոխչեմպիոն, իսկ Գորյաչկինան բավարարվեց բրոնզե մեդալով: Մեր մասնակիցներից Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը վաստակեցին 6-ական, իսկ Մարիա Գևորգյանը՝ 4.5 միավոր: Նրանք համապատասխանաբար զբաղեցրեցին 64, 66 և 106-րդ տեղերը: Դեկտեմբերի 29-ին և 30-ին կկայանա կայծակնային շախմատի առաջնությունը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
