Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են տարվա լավագույն մարզիչը և բասկետբոլիստը

281
Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 18:55
Հայտնի են տարվա լավագույն մարզիչը և բասկետբոլիստը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել՝ պարզելու 2018 թվականի լավագույն մարզչին և բասկետբոլիստին:

Լավագույն բասկետբոլիստի հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի ավագ և Ա լիգայում հանդես եկող «Արցախ» ակումբի առաջատար խաղացող Ալբերտ Թադևոսյանը:

2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականում և Բելգիական «Մոնս» ակումբում հանդես եկող Անդրանիկ Չրաբաշը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի հավաքականի և «Ստամբուլ ԲԲՍԿ»- ի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը:

Լրագրողների քվեարկության արդյունքում 2018 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Բելգիական «Սպիրո» ակումբի մարզիչ Նիկշա Բավցևիչը: