Անակնկալ արդյունքներով լի մեկնարկ՝ արագ շախմատի աշխարհի առաջնությունում
![]() Աշխարհի չեմպիոն Կարլսենը մեկնարկեց երկու պարտությամբ: Արոնյանը զիջեց Հովհաննիսյանին: Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց տղամարդկանց արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 40 երկրի 206 շախմատիստ: Մասնակիցների թվով Հայաստանի պատվիրակությանը 3-րդն է: Ավելի շատ մասնակիցներ հայտավորել են միայն առաջնությունն ընդունող Ռուսաստանը և Իսրայելը: Մրցաշարը բաղկացած է 15 տուրերից և անցկացվում է դեկտեմբերի 26-28-ը: Յուրաքանրյուր խաղային օր տեղի կունենա 5 տուր: Երեկ կայացան մրցաշարի 1-5-րդ տուրերը և մեկնարկային հենց առաջին օրը գրանցվեցին բազմաթիվ անակնկալներ: Մրցաշարը երկու պարտությամբ սկսեց մեկնարկեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը. առաջին տուրում չեմպիոնը, ունենալով մեծ առավելություն, սպառեց ժամանակը և պարտություն կրեց Ադամ Թուխաևից: Երկրոդ տուրում չեմպիոնը կրկին ուներ առավելություն, սակայն սխալներ թույլ տվեց և պարտվեց Ուզբեկստանը ներկայացնող 16-ամյա շախմատիստ Վոհիդով Շամշիդինին: Երկու պարտությունից հետո, սակայն չեմպիոնը երեք հաղթանակ տոնեց և դեռ պահպանում է չեմպիոնի կոչումը նվաճելու շանսեր: Առաջնությունը պարտությունով մեկնարկեց նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մեկնարկային տուրում Արոնյանը պարտվեց Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Հովհաննիսյանին: Պարտությունից հետո Արոնյանը տոնեց երեք հաղթանակ և ոչ-ոքի խաղաց Ադամ Թուխաևի հետ: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
