Մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը
![]() Դեկտեմբերի 26-ից 31-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի կունենան արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարին մասնակցելու համար արդեն հայտավորվել են մասնակցելու 38 երկրների 190 շախմատիստ: Մրցաշարը հավաքել է բացառիկ ուժեղ կազմ: 190 մասնակիցներից 139 կրում են գրոսմայստերի տիտղոս: Առաջնությանը մասնակցելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը լավագույն 20 շախմատիստների ցանկում ընդգրկված գրեթե բոլոր շախմատիստները: Բացի Արոնյանից մրցաշարում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը և Վահե Դանիելյանը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
