Չավուշօղլուն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
![]() Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին ՀՀ իշխանությունների առաջարկին, հաղորդում է Haberturk-ը: «Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն մեր նախապայմանը հստակ է: Մի՞թե մենք կձեռնարկենք որևէ քայլ՝ առանց Ադրբեջանի զգացմունքայնությունը հաշվի առնելու»,- ասել է նա: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, «օկուպացված տարածքների» հարցը: «Եթե Հայաստանը չի ցանկանում ապրել մեկուսացված երկրի կարգավիճակով, անհրաժեշտ է լուծել առկա խնդիրները: Զգայուն հարցերը մեզ հայտնի են: Մենք աջակցում ենք Ադրբեջանի կայացրած ցանկացած որոշումը»,- ընդգծել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանին պատասխանել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
