Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.

Բյուջետային ճգնաժամ ԱՄՆ-ում. Թրամփը սուրբծննդյան տոները կանցկացնի Սպիտակ տանը

3654
Կիրակի, 23 դեկտեմբերի, 2018 թ., 12:20
Բյուջետային ճգնաժամ ԱՄՆ-ում. Թրամփը սուրբծննդյան տոները կանցկացնի Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ չեղարկում է Ֆլորիդա այցն ու սուրբծննդյան տոները կանցկացնի Սպիտակ տանը: Այս մասին նա գրել է իր թվիթթերյան էջում, հաղորդում է RT-ը:

«Դաշնային կառույցների աշխատանքների դադարեցման կապակցությամբ նախագահը կմնա Վաշինգթոնում: Առաջին տիկինը Ֆլորիդայից կվերադառնա մայրաքաղաք, որպեսզի ամուսնու հետ նշի Սուրբ Ծնունդը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսը չի կարողացել հաստատել բյուջեն՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար բյուջեում 5 միլիարդ դոլար ավելացնելու մասին Թրամփի պահանջի պատճառով: