«Մենք հիմա ավելի մոտ ենք, քան երբևէ»․ Թրամփը՝ Ուկրաինայում խաղաղության մասին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 14-15-ը Բեռլինում կայացած բանակցություններից հետո զրուցել է եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահի հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ Թրամփն այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ։ «Մենք շատ լավ զրույց ունեցանք եվրոպացի առաջնորդների հետ, հիմնականում ուկրաինական հակամարտության մասին։ Մենք երկար զրույց ունեցանք։ Թվում է, թե ամեն ինչ լավ է ընթանում... Ես նաև երկար զրույց ունեցա նախագահ Զելենսկու հետ», - ասել է Թրամփը։ Նա պարզաբանել է, որ զրույցին մասնակցել են Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի, Նիդեռլանդների առաջնորդները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, և որ այն «շատ երկար և լավ զրույց» էր։ Նա նաև նշել է, որ խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Կարծում եմ՝ մենք հիմա ավելի մոտ ենք (խաղաղությանը), քան երբևէ», - հավելել է Թրամփը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
